Գյումրիում, Հրազդանում և Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

օկ

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում հունիսի 15-21-ը  մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

▪️ Գյումրիում՝ հունիսի 21-ին,

▪️ Հրազդանում՝ հունիսի 16-ին,

▪️ Վանաձորում՝ հունիսի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին։

--00—ԼՀ