ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Հայաստանը դիվանագիտական «ժանիք» է ցույց տալիս Իսրայելին՝ ճանաչելով Պաղեստինն իբրև անկախ պետություն ու այս կերպ ստանում հնարավորություններ արաբական աշխարհում նորովի դիրքավորվելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է արևելագետ, արաբագետ Գոռ Գևորգյանը։
Նա, սակայն, նկատել է, որ այդ դիրքավորման հնարավոր կապիտալիզացիան կարող է լինել բացառապես գրագետ արտաքին քաղաքական աշխատանքի շնորհիվ։ Ըստ Գևորգյանի, Պաղեստինի ճանաչման հարցում կա որոշակի կոնսենսուս միջազգային և ռեգիոնալ հարթակներում՝ այդ քայլին դեմ չեն ՌԴ-ն, Իրանը և Արևմուտքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ