ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«ԵԽԽՎ-ն ցինիկության համաշխարհային առաջնությունում՝ միջազգային կառույցների մեջ,  1-ին տեղն է զբաղեցնում, ժամանակին դա արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի»։ Այս մասին այսօր դատարանի դահլիճում  լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ  Արմեն Աշոտյանը։

«Ժամանակին ՀՀ իշխանությունները Ադրբեջանի դեմ էին այնտեղ պայքարում, այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ են փորձում հաղթանակ տոնել»,- ասաց նա։

Խոսելով ԵՄ-ին միանալու համար անցկացվելիք հնարավոր հանրաքվեից՝ Աշոտյանն ասաց․ «Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդա համաստեղությանը միանալու համար։ ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ