ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքը։
«Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացը և մերձավորարևելյան հակամարտությունը, ինչպես նաև մեր երկու երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը որպես անհրաժեշտ քայլ երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին»,- «X-»-ի իր միկրոբլոգում գրել է Տանյա Ֆայոնը։
--00—ԼՀ