ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Հայաստանի իշխանություններն իրենց հույսը դրել են մարդկային հիմնական բնազդներից մեկի վրա՝ լցնել ստամոքսն ու գրպանը։
Կերե'ք, խմե'ք, զվարճացե'ք. այս սկզբունքն է աշխատում: Ընդդիմությունը ժողովրդի մեջ պետք է արթնացնի ևս մեկ հիմնարար բնազդ՝ ինքնապահպանման բնազդը»։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի հարցազրույցի ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Աբովյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայերին ոչնչացնելու Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրի մաս է կազմում։
Նրա համոզմամբ, իշխանության ամեն գնով խաղաղության հասնելու փիլիսոփայության ստոր կոնֆորմիզմին հակադրվում է Հայաստանի ֆիզիկական պահպանման շարժումը։
Շարժումը չի մարել, այն շարունակում է իր աշխատանքը հասարակության համախմբման ուղղությամբ։
--00—ԼՀ