ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանի միջազգային ընկերների գործերն այնքան էլ լավ չեն, նա հասկանում ու զգուշանում է, որ մի օր ստիպված դեմ առ դեմ կանգնելու է Պուտինի առաջ ու պատասխան է տալու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանի հիմնական աջակիցներից Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հրաժարական է տվել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «խրված է իր ներքաղաքական հարցերում», իսկ ԱՄՆ առաջիկա ընտրություններում Բայդենի նեոլիբերալ վարչակազմը կարող է պարտվել, ինչից հետո Փաշինյանը կարող է զրկվել նաև այդ աջակցությունից։
Խոսելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունից, թե ինքը վերցնում է պարգևավճարները, որովհետև վարկ ունի, Սուրենյանցը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները պետության գոյությունը հավասարացրել են իրենց վարկերի հետ։ «Թող այդ քաղաքական փնթիների համար ընդդիմությունը վարկերի հարց լուծի, թե չէ նույնը անելու է Ալիևը՝ ջրելով այդ փողերը, ինչից հետո նրանք Ադրբեջանին կհանձնեն երկրի բանալիները», - հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ