Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է մեքենաների ավելի քան 350 մոդել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

գ

Ամերիաբանկի Automarket.ameriabank.am հարթակում արդեն ներկայացված է առաջնային և երկրորդային շուկաների 35 առաջատար դիլերի/ավտոսալոնի կողմից ներկայացված նոր և օգտագործված մեքենաների ավելի քան 350 մոդել։

Հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդին ոչ միայն ընտրել, այլև Ամերիաբանկի թափանցիկ վարկավորմամբ, առանց որևէ տեսակի թաքնված վճարների օնլայն ձեռք բերել առաջնային և երկրորդային շուկայի չօգտագործված մեքենաները` առանց բանկ գալու, մի քանի պարզ քայլով` 5 րոպեում ստանալով հասանելի վարկի սահմանաչափի հաստատում: Ի դեպ, վճարներ չեն գանձվում նաև դիլերներից` վաճառվող մեքենայի գնի արհեստական բարձարացումներ չառաջացնելու նպատակով։

 

 

--00—ԱՊ