ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
ԱՄՆ-ն երբ ասում է՝ ծանր զիջումների գնացեք, նկատի ունի «Սյունիքի միջանցքը», ադրբեջանցիների վերադարձը և ռուսական զորքերի դուրս բերում ՀՀ-ից։ Իրենց կողմից պահանջ է դրվել՝ միջանցքը չպետք է լինի ՀՀ վերահսկողության ներքո, ԱՄՆ-ն ասում է՝ զիջեք այս հարցում ևս։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պատմաբան, միջազգայնագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
«ԱՄՆ-ն մի պրոբլեմ է տեսնում՝ ՌԴ զորքերը ՀՀ-ից դուրս բերել, ասում են՝ եթե ուզում եք պայմանագիր կնքել, ապա ռուս սահմանապահներին հանեք. ձեր երաշխավորը կլինեն Անկարան ու Բաքուն։ Մինչև նոյեմբեր պայմանագիր չի կնքվի, բայց միջանկյալ պայմանագիր կստորագրվի՝ որոշ սկզբունքների շուրջ»,- ընդգծեց Մանվելյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ