ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի համար վաճառվել է ավելի քան 8,8 միլիոն տոմս։ Այս մասին հայտարարել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) սպորտային տնօրեն Քիթ Մակքոնելը։
«Վաճառվել է ավելի քան 8,8 միլիոն տոմս՝ անհավանական թիվ, ամենաշատը Ֆրանսիայի սպորտային իրադարձությունների պատմության մեջ»,-ասել է Մակքոնելը:
ՄՕԿ-ի սպորտային տնօրենը նշել է, որ խաղերի անվտանգության ապահովման գործում ներգրավված են տարբեր ծառայությունների շուրջ 30 հազար աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
--00—ՅՄ