ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է 2000-ականների հայկական էստրադայի ամենախորհրդավոր կերպարներից մեկը՝ Միստեր X-ը։ Խոսելով մեր օրերում էստրադայում տիրող իրավիճակից՝ երգիչը նշում է. «Հայաստանում նախկինում բիզնեսի համար չէին երգ գրում. այն ժամանակ երազողները շատ էին», - նկատում է Արթուր Հակոբյանը։ Անկեղծանալով ընտանեկան խնդիրների ու դստեր հետ հանդիպման անհնարինության մասին՝ ասում է. «ԱՄՆ օրենքներից էր բխում աղջկաս չտեսնելը, արդար է, թե չէ, պետք է դիմանայինք երկրի օրենքներին»։
Հաղորդման ընթացքում Արթուր Հակոբյանը խոսել է Մայր Հայրենիք վերադառնալու, ինչպես նաև` առաջիկայում Երևանում սպասվող մեծ մենահամերգի մասին ու ընդգծել. «ԱՄՆ-ում ամուսնացա, աղջիկ ունեցա և սիրտս բաժանվեց երկու մասի՝ Հայրենիք և աղջիկ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ԼՀ