Իսակովի պողոտայում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

photo_2024-07-31_08-51-12

Հուլիսի 30-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ․ Տ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։

--00—ՅՄ