Կարող ենք բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

photo_2024-08-01_10-31-27

Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակվում են, մենք նաև պետք է պատրաստենք մեր սցենարը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս մասին Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են.

«Ի վերջո, մենք կկարողանանք իրականացնել դրական սցենարը, այն է՝ բացել Հայաստանի հետ սահմանը»,-ասել է Ֆիդանը։

--00—ՅՄ