Ավազի լվացման նպատակով կատարվող ապօրինի ջրառը կասեցվել է. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ռռ.j

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանմամբ զբաղվող ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 Պարզվել է, որ Ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից:

 Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է Փամբակ գետից խողովակաշարի միջոցով կատարվող ապօրինի ջրառը:

 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք:

--00--ԼՀ