ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Աշխարհի մի քանի երկրներում հայտնաբերվել են mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպքեր այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Պակիստանի առողջապահության նախարարությունը հաստատել է mpox վիրուսի առնվազն մեկ դեպք Պարսից ծոցի երկրներից մեկից վերադարձած մարդու մոտ։ Իսկ նահանգային իշխանությունները հայտնել են վիրուսի երեք դեպքի մասին։
Վիրուսի նոր ձևը-ը՝ Clade I-ը, որն ավելի արագ է տարածվում սովորական սերտ շփման միջոցով, աշխարհում մտահոգության առիթ է դարձել։
Օգոստոսի 15-ին Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտարարել էր Աֆրիկայից դուրս վիրուսի Clade I տեսակի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Բուժառուն վիրուսով վարակվել է Աֆրիկա ուղևորության ժամանակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայում։
--00--ԼՀ