ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել․ նախարարությունից արձագանքել են «կեղծ» կոնյակի մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

6b7ae426d0274fe2392597f4665397f4

ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չենք ստացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ արձագանքելով ՌԴ-ից այն հայտարարությանը, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն։

Ավելի վաղ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ նշվել է, որ ՀՀ-ից ներկրվող կոնյակի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ։

Նշվում է, որ խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89%-ը, իսկ արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին, և միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին և ՌԴ օրենսդրությանը:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ