ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն:
«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, և դրա հետ կապված ավելորդ շտապողականություն կամ ձգձգում չի լինի»,- լրագրողներին ասել է Արաղչին։
Նա նաև նշել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։
--00—ՅՄ