ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդդիմությունը մեզ քննադատել և քննադատում է այն պատճառով, որ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում ավելի քան երկու հարյուր քկմ օկուպացված տարածքները հետ բերելու համար։ Որպեսզի բոլորի համար հստակ լինի, Հայաստանի 29743 քկմ տարածքը մեզ համար սակարկման ենթակա չեն։
Բայց մենք ոչ այսօր, ոչ էլ վաղը խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով հետ բերելու այդ տարածքները, որովհետև կարծում ենք, որ կա հնարավորություն դրանք հետ բերելու խաղաղ ճանապարհով։ Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը որևիցե ագրեսիվ մտադրություն չունի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ