Նիկոլը կրկին վերադարձավ ՌԴ-ի գիրկը, իսկ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ բավարարվեք ֆեստիվառներով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

iren-hargogh-erkri-pn-n-nman-h-n210931-1

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:

Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:

Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:

Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ թող բավարարվի ֆեստիվառներով:

Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը»։

--00—ՅՄ