Անվտանգության համակարգը գերզգայուն է և արձագանքում է ցանկացած իրավիճակի․ մարզպետը՝ ՀԱԷԿ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

457474390_1088207176204458_2489985531282321030_n

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը գրում է․

«Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ 

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ 

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։

Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։

--00—ՅՄ