ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել դատավորին։ ԲԴԽ կայքից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ միջնորդության քննությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին։
Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է՝ դատական նիստերի դահլիճից՝ հետախուզման մեջ գտնվող՝ հայտնաբերված և կալանքի միջնորդության քննության համար դատարան ներկայացված մեղադրյալի փախուստի դեպքով։
--00—ՅՄ