ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող RT միջազգային հեռուստաալիքի և նրա մի շարք ավագ աշխատակիցների, այդ թվում՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։ Տույժերը սահմանվել են ի պատասխան «2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու Մոսկվայի փորձերի», ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների են ենթարկվել 10 ֆիզիկական անձինք և երկու կազմակերպություններ։
«Россия Сегодня» մեդիա խմբի նկատմամբ սահմանված սահմանափակումները վերաբերում են նաև նրա հինգ դուստր ձեռնարկություններին։ Բացի RT-ից, դրանց թվում են «ՌԻԱ Նովոստի»-ն, «TV-Նովոստի» -ն, «Ruptly»-ն և «Sputnik»-ը:
--00—ՅՄ