ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի անդամների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2024-11-20_13-25-49

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։

Դրանց թվում է նաև Թուրքիայում գտնվող և այնտեղ գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի անդամ Աբդյուլռահման Իսմայիլ Գանիմեթը, Թուրքիայից «ՀԱՄԱՍ»-ի և Արևմտյան Ափի համար ֆոնդերի գործունեությունը հեշտացնող, բարձրաստիճան Մուսա Դավուդ Մուհամմեդ Աքարին և Սալամա Մարին, ով ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է «ՀԱՄԱՍ»-ին ֆինանսական աջակցություն ապահովող անձ։

Նշենք, որ սա 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր «ՀԱՄԱՍ»-ի և նրա աջակիցների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված 8-րդ պատժամիջոցների փաթեթն էր։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ