ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Կառավարությունն այսօրվա նիստում լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման հիմնավորման համաձայն կազմակերպության նպատակներն են սահմանվել տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը, զինված ուժերի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանների հիման վրա գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև թույլատրվել է իրականացնել տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:
2023-ին հաստատվել են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները և կառավարչական, գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը:
2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմակերպությունը դեբիտորական և կրեդիտորական պարտքեր չունի, 28.06.2024թ. դրությամբ ըստ կազմակերպության կողմից ներկայացված հայտերի ֆինանսավորումը կազմել է 36մլն 669 հազ. դրամ:
--00--ԼՀ