Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

աա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

 «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», - նշել է Արարատ Միրզոյանը, միևնույն ժամանակ, տարիների կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։ 

--00--ԼՀ