Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները դեպի հարավ՝ Պարսից ծոց տեղափոխելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Թեհրանը որպես մայրաքաղաք թողնելն անհնար է դարձել տնտեսական պատճառներով։

Նոր մայրաքաղաքի կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, իսկ թեհրանցիներին կառաջարկվի տեղափոխվել։

--00—ՅՄ