ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Սիրիայի Մասյաֆ քաղաքի մերձակայքում մի շարք թիրախների ուղղությամբ իրականացված ավիահարվածների զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորվել է 43 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Մասյաֆի շրջանում մի շարք օբյեկտների վրա իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի, 43 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է», - գործակալությանը հայտնել են Մասյաֆի պետական հիվանդանոցից։
Հարձակման հետևանքով վնասվել է նաև Մասյաֆ-Վադի ալ Ույուն մայրուղին։
Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին։
--00--ԼՀ