Փաշինյանն ամեն գնով ուզում է Պուտինի հետ հանդիպել, թուղթը հետ է կանչում, որ ԵԱՏՄ-ին մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Տարօրինակ է ԱԺ նախագահը ծանոթ չէ քննարկումներին, որ ՀՀ-ն կարող է հետ կանչել ԵԽ հռչակագրից իր ստորագրությունը, դա նշանակում է, որ ինքը տեղում չէ, պարտավոր էր իմանալ, դա շարքային որոշում չէ, լուրջ որոշում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

 Բանախոսի պարզաբանմամբ, այդ հռչակագիրը ստորագրած երկրներից ոչ մեկ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ չէ, նրանք պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ, բացառությամբ Վրաստանի։ Առջևում ԵԱՏՄ-ի տասնամյակն է նշվելու, չի բացառվում, որ ՀՀ իշխանությունն ուզում է իր ստորագրությունը հետ վերցնել, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է ՌԴ նախագահի հետ հանդիպել։

 Խոսելով ԲՐԻԿՍ-ին մասնակցելու որոշման մասին, քաղտեխնոլոգը նկատեց, որ ՀՀ-ի մասնակցելը չի խոսում ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու մասին, այն ուղղակի մասսովկայի դեր է տանելու, ՀՀ-ն կառավարվում է Արևմուտքի կողմից։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 --00—ԱՊ