ԱՄԷ-ն հրաժարվել է վերսկսել ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

g

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չեն նախատեսում վերսկսել F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցությունները՝ անկախ նրանից, թե ով կդառնա Միացյալ Նահանգների նախագահ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության աղբյուրը։ 

Անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ 2021 թվականին գործարքի կնքմանը խանգարող հանգամանքները մնում են նույնը: Նա հավելել է, որ ԱՄԷ-ի կառավարությունն առայժմ չի նախատեսում շարունակել քննարկումներն ԱՄՆ-ի հետ:

Նրա խոսքով՝ այս հարցի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր տեխնիկական պահանջներով, գործառնական սահմանափակումներով, ինչպես նաև ծախսերի և օգուտների գնահատմամբ:

 --00—ՍՊ