ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Կառավարության նիստին առաջարկվեց 1մլդ 940մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։
«Նշված գումարից 1մլդ 880մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց ԲՏԱ նախարարը՝ հավելելով, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա։
--00—ՅՄ