ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում հրապարակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով որոշումը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչցեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից` գործի վաղեմության ժամկետն անցնել լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
--00—ԼՀ