ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մենք Անկախությունը դժվարությամբ վերագտանք և, ժողովրդի գիտակցության մեջ պետք է այն ամրագրված լիներ, բայց, ցավալիորեն, անկախության հաջորդ օրվանից սկսեցինք դժգոհել ու հայհոյել այն, Սովետի երշիկն էինք հիշում ու բողոքում: Մենք չհասկացանք` ինչպես վարվել անկախության հետ, մենք սովոր էինք պարտությանը, հաղթանակը մեզ անսովոր բան էր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան:
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն պնդումներին, որ հիմա ավելի անկախ ենք, քան նախկինում, բանաստեղծը նկատեց. «Բացարձակ անկախ ոչ մի երկիր չկա, ԵՄ անդամ երկրներն էլ են կախյալ, կատարյալ անկախ միայն Ռոբինզոն Կրուզոն էր, հիմար միֆ է, թե կախված ենք ՌԴ ից, հիմա ազատ ենք: Բայց պետք է ասել, որ անկախությունը արժևորելու հարցում պետությունը 30 տարի մատը մատին չտվեց, երիտասարդները «բեսեդկեքում» են հայրենասիրություն սովորել, իրենց հայրերից, քեռիներից են Արցախյան հաղթանակի մասին լսել, ոչինչ չի արվել, որ սերունդները անկախության հետ կապ ունենան:
Ի վերջո «Նիկոլիզմն» օդից չընկավ, նախկիններն են այս հրեշին կաթով սնել»,- ընդգծեց Հուսիկ Արան:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ