Չնայած Թրամփի դեմ մահափորձերին՝ ԱՄՆ-ում հրազեն ունենալու հարցում կարծիքը չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դ

«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նախընտրական այս քարոզարշավի ընթացքում արդեն երկու մահափորձ է իրականացվել։ «Ամերիկայի ձայնի» զրուցակիցները զենքի սեականտերեր են, որոնց ներկայացմամբ՝ տեղի ունեցածը չի փոխել իրենց դիրքորոշումը Միացյալ Նահանգներում զենքի մասին օրենքների վերաբերյալ։

ԱՄՆ իրավապահների հաջողվեց երկրորդ անգամ կանխել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ այս ամսվա սկզբին Ֆլորիդայում։ Զինված անձը ճաղերի հետևում է։

Միջադեպին նախորդել էր այս հուլիսին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփին ուղղված կրակոցը։

«Ամերիկայի ձայնը» զրուցել է զենքի սեփականատերերի հետ, թե արդյոք տեղի ունեցածը ազդել է հրազեն ունենալու հարցում նրանց դիրքորոշման վրա։

Մեթյու Գոնզալեսի խոսքով՝ ցնցված էր Թրամփի դեմ հարձակման լուրից, բայց կարծում է, որ ամերիկացիներն ինքնապաշտպանվելու իրավունք ունեն։

«Ցանկացած վատ մարդ կարող է զենք ձեռք բերել։ Այն շատ հասանելի է։ Պետք է պարզապես մի քանիսին ճանաչել։ Այնքան էլ դժվար չէ, որքան մարդիկ պատկերացնում են։ Միշտ էլ այդպես է լինելու։ Հենց այդ պատճառով էլ պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել»,- ասում է Գոնզալեսը։

Զենք ունենալու իրավունքի պաշտպան Նիկ Քլարքը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե Թրամփի դեմ մահափորձերը ևս մեկ անգամ հաստատում են, որ զենքը պաշտպանում է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև նախագահին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ