Գողության դեպք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ին.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Միքայել Վ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոց 2 հասցեում գտնվող ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի թիվ 101 սենյակում տեղադրված մետաղյա պահարանի փականը հարմարեցված բանալիի գործադրմամբ բացելու միջոցով գողացել են ՓԲԸ-ին պատկանող 285լ. բենզինի և 2350լ. դիզվառելիքի լիցքավորման կտրոններ՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ