Ապօրինի ջրօգտագործման կասեցում՝ Գորիսում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ռ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 550,000 դրամի չափով։

--00—ԼՀ