Կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

կ

89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը, որը հայտնի է Հարրի Փոթերի ֆիլմերում, «Դաունթոն աբբայություն» սերիալում իր դերակատարումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Դերասանուհու մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ նշելով, որ նա խաղաղ մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիվանդանոցում, և իր կյանքի վերջին րոպեներին եղել է ընտանիքի և ընկերների կողքին։ 

--00—ԼՀ