ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից։
Նշենք, որ Էջմիածնի 301-303 թվակններին կառուցված Մայր տաճարը շուրջ 12 տարի տևած հիմնանորոգման աշխատանքներից հետո Վարագա Սուրբ խաչի տոնին՝ 2024 թվականի սեպտեմբերի 29-ին, կրկին բացեց իր դռները հանրության առջև՝ արդեն վերաօծված։ Մայր տաճարի ամբողջական վերաօծումը կատարվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ վերաօծման նավակատիքին։
Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների հայոց թեմերի հոգևորականներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, ուխտավորներ։
--00—ՅՄ