ՀՀ ՄԻՊ-ը Բուլղարիայում է, հանդիպել է ազատությունից զրկված մի շարք օտարերկրացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2024-09-30_11-19-41

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի պատվիրակության կազմում սեպտեմբերի 16-23-ը գտնվել է Բուլղարիայում:

Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել ԽԿԿ առաջարկությունների կատարումն ազատությունից զրկված օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների առումով: 

Պաշտպանը պատվիրակության կազմում իրականացրել է մի շարք այցեր համապատասխան հաստատություններ, հարցազրույցներ վարել ազատությունից զրկված մի շարք օտարերկրացիների հետ:

Մանրամասները՝ այստեղ

--00—ՅՄ