Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

ը.jp

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

 Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

 Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը:

--00—ԼՀ