Սյունիքում դատավոր նշանակելու համար Խաչատուրյանին է առաջարկվել Հրաչ Դաջունցի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

սս

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկել Հրաչ Հայկի Դաջունցի թեկնածությունը։

«2024 թվականի հոկտեմբերի 7-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1․   Հանրապետության նախագահին առաջարկել Հրաչ Հայկի Դաջունցի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

 2․   Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հրաչ Հայկի Դաջունցին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից», - նշվում է ԲԴԽ որոշման մեջ։

 
 



--00—ՍՊ