ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են "ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ" հոբելյանական մեդալով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Համակարգի 10-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ արգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։
--00—ԼՀ