Իսրայելի ՊԲ երեք ստորաբաժանում ներխուժել են Լիբանանի տարածք, հայտնում են խաղաղապահները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները արձանագրել են իսրայելական զորքերի կողմից սահմանի լուրջ խախտում։

«Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները ականատես են եղել իսրայելական ուժերի կողմից կիրակի տեղի ունեցած լուրջ խախտման, երբ երեք իսրայելական ստորաբաժանումներ հատել են Կապույտ գիծը և մտել Լիբանանի տարածք՝ Ռամյա գյուղի մոտ», - ասվում է հայտարարության մեջ:

--00—ՅՄ