ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ավելի քան 230 թիրախներ են ոչնչացրել Լիբանանում և Գազայի հատվածում։
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է իր օպերատիվ գործունեությունը Լիբանանի հարավում և Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում խոցելով ավելի քան 230 թիրախ», - ասվում է բանակի հայտարարության մեջ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածներ են հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախներին։
--00—ՅՄ