ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000 շահառուի վճարում արդեն իսկ կատարվել է:
Մնացած շահառուների վճարման գործընթացը հետաձգվում է բանկային համակարգում նրանց տվյալների նույնականացման պատճառով:
Խնդրում ենք սպասել գործընթացի ավարտին, որի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հավելյալ տեղեկատվությամբ»:
--00—ՅՄ