Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պաշտպանության ազգային մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

դ

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով։

 «Հայաստանն ու Ֆրանսիան կապված են մի երկար ընդհանուր պատմությամբ, և մենք միասին կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ 

Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Նորին գերազանցություն Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար»,- գրել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը։

--00—ԼՀ