Փաշինյանը Սի Ծինփինի հետ քննարկել է երկկողմ և միջազգային նշանակության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News

ե.jp

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

--00—ԼՀ