Պապիկյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին է ներկայացրել պաշտպանական  բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

գգ.j

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական  բարեփոխումների ընթացքը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

--00—ԼՀ