Խնդրահարույց հատվածներն աղբից մաքրելու այս նախաձեռնությունը լինելու է շարունակական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

465241096_977447484416011_346659844926425674_n

Շրջակա միջավայրն առավել մաքուր դարձնելու համար Էրեբունի վարչական շրջանը կազմակերպել էր հերթական շաբաթօրյակը։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, 160 հիմնական դպրոցի հետ համատեղ կազմակերպել էր շաբաթօրյակ՝ դպրոցի ետնամասում գտնվող նոր կառուցված ֆուտբոլի դաշտի հարակից տարածքում։

Խնդրահարույց հատվածներն աղբից մաքրելու այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բնակիչ ցուցաբերի հոգատար վերաբերմունք։

--00—ՅՄ