Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սա.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց):

 ‼️ Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

❗️Ի մասնավորի՝

✔️ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,

✔️ չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

✔️ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

✔️ արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,

✔️ արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 

✔️ առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, 

✔️ չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

✔️ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:

🟢 Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ԼՀ