Հայաստանը շատ մոտ է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստ ունենալուն, զգուշավոր լավատեսություն կա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Մեր արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ մկջավայրի ստեղծումն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հավելեց, որ հենց սրանց է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այս ամբողջ գործընթացում, որպես առաջնահերթություն, Միրզոյանն առանձնացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, որում էլ կառավարությունը ունեցել է որոշակի ձեռքբերում։

Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ  Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել:

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ:

--00—ԼՀ