Ալեն Սիմոնյանը Նին Բինում է․ քննարկվել են հայ-վիետնամական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-11-18_15-26-22

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաեւ Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը:

--00—ՅՄ